21:11  ,  12 հունվարի, 2018

Կապելո. Մոուրինյոյին նյարդայնացնում է «Մանչեսթեր Սիթիի» առավելությունը

Չինական «Ցզյանսու Սունին» ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հեռակա բանավեճն ու վիրավորական արտահայտությունները:

«Կոնտեն չհասկացավ, թե ում հետ գործ ունի: Երկուսն էլ խելագարվել են: Նույնիսկ, չէի կարող պատկերացնել, որ այդ ամենն այդքան երկար կշարունակվի: Մոուրինյոն այսպիսի իրավիճակներում ամեն ինչ մտածված է անում: Հնարավոր է` նա փորձում է շեղել ուշադրությունը իր ղեկավարած թիմից: Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նա ծնկի իջնում խաղադաշտի եզրին, վազում ամբողջ երկայնքով: Ես լավ եմ նրան ճանաչում: Կարծում եմ` Մոուրինյոն նյարդայնանում է մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթիի» մեծ առավելության պատճառով»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով երկրորդ տեղում է` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 15 միավոր: Եռյակը եզրափակող «Չելսին» ունի 46 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով