22:09  ,  11 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի Պուլիշիչի համար՝ «Բորուսիային» առաջարկելով նաեւ Մխիթարյանի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» «Լիվերպուլի» հետ կմրցակցի Դորտմունդի «Բորուսիայի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի համար, որին իր ղեկավարած թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի գերմանացի Յուրգեն Կլոպը, գրում է metro.co.uk-ը: Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հեռանալուց հետո Կլոպը ցանկանում է ուժեղացնել «Լիվերպուլի» կազմը:

Պուլիշիչը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ երկու ակումբներին էլ դեմ չէ: «Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցակցությունում հաղթելու նպատակով պատրաստ է առաջարկել Դորտմունդի «Բորուսիային» գործարքում ներառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գերմանական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում