20:54  ,  11 հունվարի, 2018

Գեւգեոզյանի առաջին մարզումը նոր ակումբում, որը նրան ողջունել է հայերեն (ֆոտո)

Ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմում՝ Արգենտինայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Բելգրանոյում»:

Ակումբը 31-ամյա ֆուտբոլիստին պաշտոնական թվիթերյան էջում ողջունել է նաեւ հայերեն:

Հիշեցնենք, որ Մաուրո Գեւգեոզյանը «Բելգրանո» է տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյզից»: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում