19:42  ,  11 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» «Արսենալին» առաջարկել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Ալեքսիս Սանչեսի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է Լոնդոնի «Արսենալին»՝ առաջարկելով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի համար վճարել 25 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գործարքի մեջ ներառելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է The Guardian-ը:

Բրիտանական մամուլի տվյալներով, Սանչեսը համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը «Արսենալին» նրա տրանսֆերի համար առաջարկել է 20 միլիոն ֆունտ ստերլինգ, եթե գործարքը տեղի ունենա այս ամիս:

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը «Արսենալում» մասնակցել է բոլոր մրցաշարերի 21 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում