19:08  ,  11 հունվարի, 2018

Արաս Օզբիլիսը մոտ է Հոլանդիա տեղափոխվելուն

Թուրքական «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ է կարիերան Հոլանդիայում շարունակելուն, հաղորդում է թուրքական sabah.com.tr-ն:

27-ամյա կիսապաշտպանին ցանկանում է վարձակալել «Վիտեսը», որն արդեն համապատասխան առաջարկ է արել ստամբուլյան ակումբին:

Խնդիրը Օզբիլիսի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 1.4 միլիոն եվրո: Սակայն «Բեշիկթաշը» պատրաստ է վճարել Օզբիլիսի աշխատավարձի կեսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզբիլիսն ու ուկրաինացի դարպասապահ Դենիս Բոյկոն չեն մարզվում «Բեշիկթաշի» հետ Անթալիայում: Ակումբի ղեկավարության որոշմամբ, նրանք առանձին են մարզվում:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) «Բեշիկթաշի» գործողությունները որակել է անօրինական եւ կոչ արել լուծել խնդիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում