18:14  ,  11 հունվարի, 2018

ՊՍԺ-ի կիսապաշտպանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հաղորդում է Goal.com-ը: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո: 25-ամյա Մոուրան այժմ հազվադեպ է հայտնվում ֆրանսիական ակումբի մեկնարկային կազմում:

Լուկաս Մոուրայի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Լիվերպուլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Մոուրան մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում