17:40  +04,  11 հունվարի, 2018

Կասպարովի «Պատանի աստղեր» ծրագիրը տաղանդավոր երեխաների է հրավիրում բոլոր երկրներից

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի շախմատային հիմնադրամն ու ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի շախմատային եւ կրթական կենտրոնը սկսել են նոր ծրագիր` «Պատանի աստղեր»:

Այն ընդունում է շախմատային տաղանդ ունեցող երեխաների հայտեր բոլոր երկրներից: Մրցույթին մասնակցելու համար 9-13 տարեկան շախմատիստները պետք է ներկայացնեն իրենց նվաճումները, մարզիկների, ֆեդերացիայի եւ որակավորում ունեցող հասակակիցների հանձնարարական նամակներ եւ 100 դոլար հայտագումար:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան մարզվել Կասպարովի հետ:

Նման ծրագիր Կասպարովն ու Սենթ Լուիսի կենտրոնն արդեն իրականացնում են ԱՄՆ-ի երեխաների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ