14:33  ,  11 հունվարի, 2018

Australian Open․ Նադալի, Ֆեդերերի ու Ջոկովիչի մրցակիցները

Մելբուրնում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը, հայտնում է մրցաշարի կայքը։

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն առաջին շրջանում կմրցի Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Վիկտոր Էստրելա-Բուրգոսի հետ, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կմեկնարկի սլովենացի Ալյաժ Բեդենեի հետ մրցախաղով։ Սերբ Նովակ Ջոկովիչին բաժին է հասել ամերիկացի Դոնալդ Յանգը, իսկ Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի որակավորման փուլի հաղթողը։

Կանանց առաջին ռակետ Սիմոնա Հալեպը կխաղա ավստրալացի Դեսթանի Այավայի հետ, իսկ ռուս Մարիա Շարապովան կհանդիպի գերմանացի Տատյանա Մարիայի հետ։

Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկում է հունվարի 15-ին: Տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը կպաշտպանի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մրցաշարի գործող հաղթող Սերենա Ուիլյամսը հանդես չի գա այս տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում