12:44  ,  11 հունվարի, 2018

Շվայնշտայգերն ու Անա Իվանովիչը գոլֆ են խաղացել (ֆոտո)

Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Անա Իվանովիչը հրապարակել է լուսանկար, որում գոլֆ է խաղում իր ամուսին, Գերմանիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ:

«Եվս մեկ արեւոտ օր գոլֆի դաշտում իմ սիրելիի հետ»,- Ինստագրամում գրել է նախկին թենիսիստուհին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Անա Իվանովիչը երեխայի է սպասում 33-ամյա Շվայնշտայգերից, որը 2017-ից խաղում է ամերիկյան «Չիկագո Ֆայրում»:

2016-ի դեկտեմբերին 30-ամյա Իվանովիչը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Նա Բաստիան Շվայնշտայգերի հետ ամուսնացել էր 2016-ի ամռանը: Զույգը հանդիպում էր 2014-ից:

Just another sunny day on the golf course with my hubby @bastianschweinsteiger

A post shared by Ana Ivanovic (@anaivanovic) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում