10:33  ,  11 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները՝ լողավազանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ մարզումն է անցկացրել Դուբայում ընթացող վերականգնողական հավաքի ընթացքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Մարզման վերջում ֆուտբոլիստներն այցելել են լողավազան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 15-ին՝ Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում ընդունելով «Սթոք Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում