01:51  ,  11 հունվարի, 2018

«Չելսին» ու «Արսենալը» հաղթողին չպարզեցին

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Արսենալին»: Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0:

Պատասխան հանդիպումը հունվարի 24-ին է:

Հիշեցնենք, որ եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» ու Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթին»: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է մանչեսթերյան թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում