19:09  ,  10 հունվարի, 2018

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Թուրքիայում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարիերան կշարունակի Թուրքիայում: «Իստանբուլ Բաշակշեհիրի» ղեկավարությունը հաստատել է տրանսֆերը:

Ակումբի գլխավոր մարզիչ Աբդուլա Ավչին շնորհակալություն է հայտնել ակումբի նախագահին բանակցությունները բարեհաջող ավարտելու համար, հաղրդում է Marca-ն: Սպասվում է, որ տեղափոխությունը տեղի կունենա առաջիկա ժամերին:

30-ամյա Արդա Թուրանը կատալոնական ակումբ էր տեղափոխվել 2015 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում