15:43  ,  10 հունվարի, 2018

Վիլաշ-Բոաշը հոսպիտալացվել է «Դաքարում» վթարի ենթարկվելուց հետո (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի», «Տոտենհեմի» եւ իտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը նորամուտն է նշել «Դաքար» բազմօրյա ավտոարշավում:

Պորտուգալացի մասնագետի ու նրա հայրենակից Ռուբեն Ֆարիայի մենքենան վթարի է ենթարկվել չորրորդ փուլի ժամանակ: Միջադեպի հետեւանքով Վիլաշ-Բոաշը հիվանդանոց է տեղափոխվել մեջքի ցավերի պատճառով: Բուժզննումը նրա մոտ չի ախտորոշել լուրջ վնասվածքներ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 40-ամյա մարզիչը հրաժարվել է ավտոարշավի հետագա պայքարից, հայտնում է eurosport-ը:

Հիշեցնենք, որ Անդրե Վիլաշ-Բոաշի նախորդ ակումբն էր չինական «Շանհայ Շանգանը», որից նա հեռացել էր 2017-ի նոյեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում