23:54  ,  9 հունվարի, 2018

«Բարսելոնան» տրանսֆերային շուկայում ծախսել է 312 միլիոն եվրո

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» ծախսերը տրանսֆերային շուկայում հասել են 312 միլիոն եվրոյի, իսկ խաղացողների վաճառքից կատալոնական ակումբը ստացել է դրանից 26 միլիոն եվրո քիչ, հաղորդում է Marca-ն:

Ակումբը սպառել է տրասնսֆերային բյուջեն: Այս տարի «Բարսելոնայի» երկարաժամկետ պարտքը կհասնի 300 միլիոն եվրոյի, ինչը կստիպի ակումբին հետաձգել «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման աշխատանքների մեկնարկը:

Կատալոնիայի լարված քաղաքական իրավիճակի պատճառով նոր հովանավորներ գտնելը ակումբի համար դարձել է ավելի բարդ: Նվազել են նաեւ խաղերի տոմսերի վաճառքից եւ ակումբային թանգարանից ստացվող եկամուտը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Լիվերպուլից» գնել է 25-ամյա բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյին, որի տրանսֆերի արժեքը բոնուսների հետ կարող է հասնել 145 միլիոն ֆունտ ստերլինգի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում