09:44  ,  10 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մարզվել է Դուբայում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է վերականգնողական հավաքը Դուբայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դուբայում անգլիական ակումբի առաջին մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ 14 օրում անցկացրած 5 խաղերից հետո իր թիմին անհրաժեշտ է փոխել միջավայրը։

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում ընդունելով «Սթոք Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում