20:12  ,  9 հունվարի, 2018

ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը՝ 2017-ի խորհրդանշական թիմի թեկնածուների թվում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հունվարի 10-ին կավարտվի 2017թ. եվրոպական լիգաների տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությունը: 15 թեկնածու կիսապաշտպանների թվում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը թեկնածուների ցուցակում ներկայացնում են նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւ էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան:

Տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկված կլինեն երկու հարձակվող, չորսական կիսապաշտպան եւ պաշտպան ու դարպասապահը:

Արդեն քվեարկել է մոտ 8 միլիոն 481 հազար այցելու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս