19:43  ,  9 հունվարի, 2018

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վերադարձել է ընդհանուր խումբ

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերադարձել է կատալոնական թիմի ընդհանուր խումբ: Նա մարզվում է որոշակի սահմանափակումներով, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Սպասվում էր, որ Ումտիտին լիարժեք մարզումները կվերսկսի փետրվարին: Ֆուտբոլիստը բացակայում էր դեկտեմբերի սկզբից:

Հունվարի 12-ին «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում կընդունի «Սելտային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս