18:40  ,  8 հունվարի, 2018

Նեյմարը, Մեսին ու Քեյնը՝ ամենաթանկ ֆուտբոլիստներ, Ռոնալդուն 49-րդն է

CIES Football Observatory-ն հրապարակել է հինգ առաջատար եվրոպական լիգաներում հանդես եկող ամենաթանկ ֆուտոլիստների ցուցակը՝ հաշվի առնելով տարիքը, խաղային դիրքը, պայմանագրի ժամկետը, արդյունավետությունը եւ միջազգային կարգավիճակը:

Առաջին տեղում է հայտնվել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 213 միլիոն եվրո: Երկրորդը «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին է՝ 202.2 միլիոն եվրո: Եռյակը եզրափակել է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը՝ 194.7 միլիոն եվրո:

Տասնյակում են նաեւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 192,5 միլիոն), արգենտինացի Պաուլո Դիբալան («Յուվենտուս», 174,6), անգլիացի Դելե Ալին («Տոտենհեմ», 171,3), բելգիացի Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», 167,8), բելգիացի Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ», 164,8), ֆրանսիացիներ Անտուան Գրիզմանը («Աթլետիկո», 150,2) եւ Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ», 147,5):

Տարբեր վարկածներով, 2017թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 49-րդ տեղում է: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվել է 80.4 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում