22:07  ,  7 հունվարի, 2018

Եվրոպայի առաջնությունից առաջ Սլավիկ Հայրապետյանը հանդես է եկել Աբու Դաբիում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հանդես է եկել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացված FBMA Trophy միջազգային մրցաշարում:

Տղամարդկանց մենասահքի մրցմանը մասնակցել են 2 գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը եւ իռլանդացի Քոնոր Սկատելումը: Կարճ եւ ազատ ծրագրերի հանրագումարում հայ մարզիկը հավաքել է 208.63 միավոր եւ գրավել առաջին տեղը:

Աբու Դաբիից Սլավիկ Հայրապետյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս