12:12  ,  7 հունվարի, 2018

Արթուր Աբրահամը մասնակցել է ջրօրհնեքի (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) Սուրբ Ստեփանոս եկեղեցում Սուրբ ծննդյան օրը մատուցված ջրօրհնեքի ժամանակ եղել է կնքահայր:

«Մեծ պատիվ շնորհվեց Արթուր Աբրահամին Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցված Սբ. Պատարագի ժամանակ լինելու ջրօրհնեքի կնքահայր»,- ֆեյսբուքյան էջում գրել է 37-ամյա բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում