13:15  ,  4 հունվարի, 2018

«Արսենալը» մտադիր է Սանչեսի փոխարեն հրավիրել Օբամեյանգին

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին այս ամիս, եթե թիմի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը որոշի այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ կամ ակումբը ստանա գրավիչ առաջարկ եւ վաճառի նրա տրանսֆերը, հաղորդում է gianlucadimarzio.com-ը:

Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է ամռանը: Նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը եւ իրավունք ունի արդեն հիմա սկսել բանակցություններ այլ ակումբների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում