18:19  ,  3 հունվարի, 2018

Մայք Թայսոնը մարիխուանայի բիզնես է սկսել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հայտարարել է մարիխուանայի բիզնես սկսելու մասին, հայտնում է Allboxing-ը:

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկին պատկանող «Թայսոնի ռանչո» ֆերմայում մարիխուանա կաճեցնեն: Կալիֆորնիա-սիթիում գտնվող ֆերմայի բացմանը ներկա են եղել քաղաքի քաղաքապետն ու Թայսոնի գործընկերները:

Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում թույլատրել էին մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Ավելի վաղ Մայք Թայսոնն իր հուշագրություններում գրել էր, որ կարեւոր մենամարտերին ռինգ էր դուրս գալիս մարիխուանայի ազդեցության տակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում