20:05  ,  28 դեկտեմբերի, 2017

«Յուվենտուսը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ գործարքը

«Յուվենտուսը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, որով իտալական ակումբի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող էր հայտնվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում, իսկ թուրինյան ակումբը կստանար 79 միլիոն եվրո եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, հաղորդում է Football-Italia-ն:

Սպասվում է, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի վաճառքի կամ վարձակալությամբ տեղափոխության հարցով «Մանչեսթեր Յունայթեդը» կբանակցի Միլանի «Ինտերի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում