19:48  ,  28 դեկտեմբերի, 2017

Մարիո Մանջուկիչը հրաժարվել է 15 միլիոն եվրո աշխատավարձից

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը հրաժարվել է կարիերան շարունակել չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունում», հաղորդում է Goal.com-ը: 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստն առաջին անգամ չէ հրաժարվում տեղափոխվել չինական Սուպերլիգա: Անցած տարի նա հրաժարվել էր տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով չորս տարվա պայմանագիր կնքել «Տյանցզին Ցյուանցզյանի» հետ:

«Հեբեյ Չայնա Ֆորչուն» նույնպես ներկայացնում է Տյանցզին քաղաքը եւ առաջարկել է տարեկան 15 միլիոն եվրո: Թիմը գլխավորում է Մանուել Պելեգրինին, հայտնի ֆուտբոլիստներից են արգենտինացի Էսեկիել Լավեսին, կոտդիվուարցի Ժերվինյոն եւ կամերունցի Ստեֆան Մբիան: Չինաստանի անցած առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը:

Մարիո Մանջուկիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում