01:56  ,  27 դեկտեմբերի, 2017

Լուլիչի գոլը «Լացիոյին» դուրս բերեց կիսաեզրափակիչ

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Հռոմի «Լացիոն» ընդունեց «Ֆիորենտինային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը հանդիպման մեկնարկում խփեց  բոսնիացի կիսապաշտպան Սենադ Լուլիչը:

«Լացիոն» պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Լացիո» - «Ֆիորենտինա»՝ 1:0

Սենադ Լուլիչ, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով