21:52  ,  26 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, հաղորդում է Daily Star-ը:

Անգլիական ակումբը հաջորդ ամռանը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար կառաջարկի 60 միլիոն եվրո:

Իտալական մամուլը գրել էր, որ Պաուլո Դիբալան լարված հարաբերություններ ունի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ: Իտալացի մասնագետը հերքել էր այդ լուրերը:

24-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականին «Պալերմոյից» է տեղափոխվել «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում