23:33  ,  25 դեկտեմբերի, 2017

«Արսենալը» ցանկանում է հունվարին վաճառել Ալեքսիս Սանչեսին

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է հունվարին վաճառել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին եւ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ առնվազն 35 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը:

Ալեքսիս Սանչեսը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ եւ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Անցած ամռանը Ալեքսիս Սանչեսին 60 միլիոն ֆունտ ստերլինգով գնելու ցանկություն է ունեցել «Մանչեսթեր Սիթին»:

«Արսենալը» դիտարկում է նաեւ Սանչեսի տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում