22:29  ,  25 դեկտեմբերի, 2017

«Ռեալը» 300 միլիոն եվրո կհատկացնի Պրեմյեր լիգայի երկու աստղերի տրանսֆերին

Մադրիդի «Ռեալը» կհրաժարվի հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վրա շեշտը դնելուց եւ կվերադառնա աստղային տրանսֆերների քաղաքականությանը: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ամառային տրանսֆերների համար կհատկացնի 300 միլիոն եվրո եւ պատրաստ է ամբողջ գումարը ծախսել Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատարներ, Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի եւ կիսապաշտպան Դելե Ալիի տրանսֆերների վրա, հաղորդում է Le10Sport-ը:

Իսպանական մամուլը գրել էր, որ Սուպերկլասիկոյում «Բարսելոնային» տանը 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ռեալի» ղեկավարությունը որոշել է վաճառել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, թեեւ թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս