21:22  ,  25 դեկտեմբերի, 2017

«Լիվերպուլը» 70 միլիոն եվրո կվճարի հոլանդացի պաշտպանի համար

«Լիվերպուլն» ու «Սաութհեմփթոնը» համաձայնության են հասել հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տեղափոխության հարցում: Հոլանդիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» կվճարի 70 միլիոն եվրո, հաղորդում է Sunday World-ը:

Տրանսֆերը տեղի կունենա հունվարին: Վան Դեյկին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:

Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը մասնակցել է 14 հանդիպման, խփել է 1 գոլ: Նա «Սաութհմեփթոն» է տեղափոխվել 2015 թվականին շոտլանդական «Սելթիկից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում