18:45  ,  25 դեկտեմբերի, 2017

Արտյոմ Դալաքյանը կմենամարտի աշխարհի նախկին չեմպիոնի հետ

Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանի հաջորդ մրցակիցը կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Բրայան Վիլորիան, հայտնում է BoxingNews24-ը:

Մենամարտը տեղի կունենա փետրվարի 24-ին ամերիկյան Ինգլվուդում: Այդ մենամարտի հաղթողը կարող է իրավունք ստանալ մենամարտել թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ճապոնացի Կադզուտո Իոկայի հետ:

30-ամյա Արտյոմ Դալաքյանը WBA-ի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ է թեթեւագույն քաշային կարգում: WBA-ի դասակարգման աղյուսակում նա երկրորդն է, իսկ Բրայան Վիլորիան երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում