14:13  ,  30 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Օլիմպիական չեմպիոն Արթուր Այվազյանը ձախողվեց

Ուկրաինայի ներկայացուցիչ Արթուր Այվազյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում:

Օդամուղ ատրճանակի 10 մետրի մրցումներում հայ մարզիկը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը՝ դուրս մնալով հետագա պայքարից:

37 մասնակիցների մեջ 39-ամյա Այվազյանը զբաղեցրեց 19-րդ տեղը: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին ութ մարզիկներ: 

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել ստենդային հրաձգության 50 մետրի մրցումներում (պառկած):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով