23:52  ,  24 դեկտեմբերի, 2017

Արթուր Աբրահամի շնորհավորանքը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) գերմաներենով շնորհավորել է երկրպագուների Սուրբ ծնունդը եւ Ամանորը: 37-ամյա բռնցքամարտիկը տեսանյութ է հրապարկել ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին:

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում