00:04  ,  25 դեկտեմբերի, 2017

Rai Sport-ի լրագրողները գործադուլ են սկսել. «Յուվենտուս» - «Տորինո» խաղը կցուցադրվի առանց մեկնաբանի

Իտալական Rai Sport հեռուստաալիքը Թուրինի «Յուվենտուսի» եւ «Տորինոյի» միջեւ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղը կցուցադրի առանց մեկնաբանության, գրում է Tuttosport-ը:

Rai Sport-ը նման որոշում է կայացրել, քանի որ ալիքի մեկնաբանները եւ լրագրողները գործադուլ են հայտարարել: Գործադուլի պատճառն այն է, որ Rai Sport-ը պատմության մեջ առաջին անգամ չի ստացել աշխարհի առաջնության հեռարձակման իրավունք եւ չի ցուցադրի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ը: Իտալիայում ԱԱ-2018-ը կցուցադրի Mediaset հեռուստաալիքը:

Թուրինյան դերբին տեղի է ունենալու հունվարի 3-ին «Յուվենտուսի» խաղադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով