12:16  ,  21 դեկտեմբերի, 2017

Արթուր Դավթյանը նվաճել է ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը մեդալներ է նվաճել Մոսկվայում անցկացված սպորտային մարմնամարզության օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում, որի վերջին օրը հանդես է եկել առանձին գործիքների վրա:

Հենացատկերում Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ նժույգթափեր վարժությունում ռուս Նիկիտա Նագոռնու հետ բաժանել է 2-3-րդ տեղերը: Զուգափայտում Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ օղակների վարժությունում ռուս Նիկիտա Սիմոնովի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալի է արժանացել ազատ վարժությունում:

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալ էին նվաճել թիմային պայքարում, իսկ Դավթյանը բրոնզե մեդալի էր արժանացել նաեւ բազմամարտում:

Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունը մասնակցել են 26 երկրի 164 մարմնամարզիկներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում