Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը մեդալներ է նվաճել Մոսկվայում անցկացված սպորտային մարմնամարզության օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում, որի վերջին օրը հանդես է եկել առանձին գործիքների վրա:
Հենացատկերում Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ նժույգթափեր վարժությունում ռուս Նիկիտա Նագոռնու հետ բաժանել է 2-3-րդ տեղերը: Զուգափայտում Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ օղակների վարժությունում ռուս Նիկիտա Սիմոնովի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալի է արժանացել ազատ վարժությունում:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալ էին նվաճել թիմային պայքարում, իսկ Դավթյանը բրոնզե մեդալի էր արժանացել նաեւ բազմամարտում:
Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունը մասնակցել են 26 երկրի 164 մարմնամարզիկներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում