02:49  ,  21 դեկտեմբերի, 2017

Անգլիական լիգայի գավաթ. Կիսաեզրափակիչի վիճակահանության արդյունքները

Տեղի ունեցավ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Լոնդոնյան դերբիում կմրցեն «Չելսին» ու «Արսենալը», իսկ Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդին» պայքարից դուրս թողած «Բրիստոլ Սիթիի» հետ, որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում:

Առաջին հանդիպումները տեղի կունենա հունվարի 8-ին սկսվող շաբաթվա ընթացքում: Երկրորդ հանդիպումները՝ հունվարի 22-ին սկսվող շաբաթվա մեջ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանում է այս մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում