01:38  ,  21 դեկտեմբերի, 2017

«Չելսին» նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 2:1 հաշվով առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ:

Հաշիվը բացեց բրազիլացի Վիլիանը՝ օգտագործելով իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի փոխանցումը: Վերջին րոպեին դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը, սակայն ավելացված ժամանակում իսպանացի Ալվարո Մորատան հաղթանակ բերեց լոնդոնյան թիմին:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Չելսի» - «Բորնմութ»՝ 2:1

Վիլիան, 13, Ալվարո Մորատա, 90+1 – Դեն Գոսլինգ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում