23:26  ,  20 դեկտեմբերի, 2017

«Նապոլին» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանը կարող է դառնալ «Նապոլիի» խաղացող: Անգլիական եւ իտալական ակումբներն արդեն սկսել են բանակցությունները, հաղորդում է Sky Sports-ը:

28-ամյա իտալացի խաղացողն այս մրցաշրջանում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» չորս հանդիպման:

Transfermarkt-ը Դարմիանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Միլանում», «Պադովայում», «Պալերմոյում» եւ «Տորինոյում»: Իտալիայի հավաքականի կազմում Դարմիանը մասնակցել է 36 հանդիպման, խփել 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում