22:56  ,  20 դեկտեմբերի, 2017

UFC-ն համագործակցություն կառաջարկի Ֆլոյդ Մեյվեզերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարիերան ավարտած Ֆլոյդ Մեյվեզերը, հնարավոր է, հանդես գա խառը մենամարտերի UFC-ում՝ Բացարձակ մարտական առաջնությունում: Այդ մասին հայտնել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթը:

«Մենք հետաքրքրված ենք Ֆլոյդ Մեյվեզերի հետ համագործակցությամբ: Նրա եւ Քոնոր Մաքգրեգորի մենամարտը տեղի ունեցավ: Այնպես որ հիմա ամեն ինչ հնարավոր է»,- Ուայթի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը (50 հաղթանակ, 0 պարտություն, 27 նոկաուտ) հերքել էր լուրերը, թե պատրաստվում է եւս մեկ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում:

Ամերիկյան մամուլը գրել էր, որ Մեյվեզերը լիարժեք ծանրաբեռնվածությամբ մարզումներ է անցկացնում եւ պատրաստվում է եւս մեկ մենամարտի:

Հիշեցնենք, որ օգոստոսին Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին, որը ռեւանշ-մենամարտի հույս ունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում