20:50  ,  20 դեկտեմբերի, 2017

ՄՕԿ-ը ներկայացրել է լոգոն, որով ՕԽ-2018-ում հանդես կգան ռուսաստանցի մարզիկները (ֆոտո)

Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է լոգոն, որով 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես կգան ռուսաստանցի մարզիկները: Պաշտոնապես հաստատվել է, որ նրանք հանդես կգան չեզոք դրոշի տակ եւ կներկայացվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR: Ռուսաստանցիների համազգեստին եւս գրված կլինի OAR: Ռուսաստանի պետական զինանշանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշի փոխարեն կլինեն օլիմպիական օղակները: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում