11:43  ,  20 դեկտեմբերի, 2017

Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Մոսկվայում

Հայաստանի ներկայացուցիչները 2 մեդալ են նվաճել Մոսկվայում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:

Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը հանդես են եկել թիմային պայքարում եւ, գրանցելով 161,550 միավոր, դարձել են բրոնզե մեդալակիր: Առաջին տեղը գրավել է 166,750 միավոր վաստակած «Դինամո» թիմը, իսկ երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը:

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել նաեւ բազմամարտում, որտեղ հավաքել է 82,200 միավոր: Առաջին տեղը գրավել է ռուս Նիկիտա Նագոռնին (85,600 միավոր), իսկ արծաթե մեդալը բաժին է հասել նրա հայրենակից Նիկիտա Իգնատեւին (83,900 միավոր)

Մրցաշարին մասնակցում են 26 երկրի 164 մարմնամարզիկներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում