04:14  ,  20 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթին» հաղթահարեց «Լեսթերի» արգելքը

«Մանչեսթեր Սիթին» նվաճել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր՝ հետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնելով «Լեսթեր Սիթին»: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: 26-րդ րոպեին Բեռնարդու Սիլվայի խփած գոլին «Լեսթերը» պատասխանել է ավելացված 7-րդ րոպեին Ջեյմի Վարդիի դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածով:

Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում Վարդին ու Ռիյադ Մահրեզը չեն գրավել դարպասը, «Մանչեսթեր Սիթիի» չորս խաղացողներն էլ (Իլկայ Գյունդոգան, Յայա Տուրե, Լուկաս Նմեչա, Գաբրիել Ժեզուս) դիպուկ են իրացրել:

Դեկտեմբերի 20-ին կհանդիպեն «Չելսին» ու «Բորնմութը» եւ «Բրիստոլ Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:4 (11մ), 1:1 (հիմնական, լրացուցիչ ժամանակ)

Ջեյմի Վարդի, 90+7, 11մ - Բեռնարդու Սիլվա, 26

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 1:0

Դենի Ուելբեք, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով