01:45  ,  20 դեկտեմբերի, 2017

Լոնդոնի «Արսենալը» կիսաեզրափակիչում է

Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը Դենի Ուելբեքի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Լեսթեր Սիթիի» հետ: Բեռնարդու Սիլվայի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Ջեյմի Վարդիի դիպուկ հարվածով 11 մետրանոցից: Պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:

Դեկտեմբերի 20-ին կհանդիպեն «Չելսին» ու «Բորնմութը» եւ «Բրիստոլ Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 1:0

Դենի Ուելբեք, 42

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (հիմնական ժամանակ)

Ջեյմի Վարդի, 90+7, 11մ - Բեռնարդու Սիլվա, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով