18:12  ,  19 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուսին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ընդգրկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյի տեղափոխության գործարքում: Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի հետ այդ գումարը զգալի կնվազի: «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն առաջարկել է «Յուվենտուսին» այս տարբերակը, հաղորդում է բրիտանական The Sun-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր բացառել, որ հայ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Բրիստոլ Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղին: «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 9 խաղերից միայն մեկում է Մխիթարյանը հայտնվել հայտացուցակում:

Բրիտանական մամուլի տվյալներով, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն սահմանել է Մխիթարյանի տրանսֆերային գինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում