00:17  ,  19 դեկտեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատը» քննարկում է Հայաստանում հանդես գալու տարբերակը

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը քննարկում է Հայաստանի առաջնությունում հանդես գալու տարբերակը, հաղորդում է ռուսական matchtv-ն՝ հղում անելով երկու անանուն աղբյուրների: «Արարատի» ղեկավարների հաշվարկով, ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տա բարձր նվաճումներ ունենալ Ռուսաստանի առաջնությունում, իսկ Հայաստանի առաջնությունում կկարողանան դառնալ չեմպիոն եւ նվաճել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

«Արարատի» ռազմավարության փոփոխության մասին է վկայում նաեւ հայտնի ֆուտբոլիստներ Մարատ Իզմայլովի, Ռոման Պավլյուչենկոյի, Ալեքսեյ Ռեբկոյի եւ Իգոր Լեբեդենկոյի հետ համագործակցությունն ավարտելու փաստը: Սակայն վերջնական որոշում դեռ ընդունված չէ:

«Արարատը» Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող «Ռյազանի» նկատմամբ ունի 13 միավորի առավելություն: Առաջնությունն առաջին տեղում ավարտելու դեպքում, «Արարատը» կստանա առաջին դիվիզիոնի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս