21:55  ,  18 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի գերի (ծաղրանկար)

Bein Sports-ը ծաղրանկարով անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ անձնական խնդիրների պատճառով հայտացուցակից դուրս մնացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակին՝ հիշեցնելով, որ նախինում Մոուրինյոյի հետ խնդիրներ են ունեցել բազմաթիվ այլ աստղեր, որոնք եւս չեն ընդգրկվել նրա ղեկավարած թիմերի կազմում:

Հիշեցնենք, որ ESPN-ի տվյալներով, Մոուրինյոն ու Մխիթարյանը վիճաբանություն են ունեցել, որից հետո հայ ֆուտբոլիստը դուրս է մնացել անգլիական թիմի հայտացուցակից:

Սպասվում է, որ հունվարին Մխիթարյանը կփոխի ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում