Manchester Evening News-ը, վերլուծելով «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից Հենրիխ Մխիթարյանի դուրս մնալու պատճառները, նշել է, թե Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պետք է հետեւի իր ակումբակից, անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի օրինակին:
«Այս մրցաշրջանում տպավորիչ մեկնարկից հետո Մխիթարյանը անհույս կորցրեց տեղը ոչ միայն մեկնարկային կազմում, այլեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: Եվ այս իրավիճակից ելքը չի երեւում:
Միեւնույն ժամանակ, կա Լյուկ Շոուի օրինակը: Տեւական դադարից հետո նա ծանր եւ համառ աշխատանքի շնորհիվ դարձյալ շանս ստացավ եւ կարողացավ Մոուրինյոյին ապացուցել իր կարեւորությունը: Թեեւ, բացառված չէ, որ Մխիթարյանի դեպքում, ամեն ինչ արդեն վճռված է»,- գրում է մանչեսթերյան կայքը:
Իտալական մամուլը գրել էր, որ Մխիթարյանը համաձայնել է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում