Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Արմինիայի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի առաջնության 18-րդ տուրի խաղում:
Ադամյանը 3 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 32 փոխանցումից թիմակիցներին հասել է 62.5 տոկոսը: 24-ամյա հարձակվողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել գնդակը: Ադամյանը կանոնները խախտել է 1 անգամ՝ ստանալով դեղին քարտ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ կանոնները խախտել են 3 դրվագներում:
Ադամյանը ստացել է 7.68 գնահատականը, իսկ «Ռեգենսբուրգի» կազմում լավագույնը եղել է գերմանացի պաշտպան Բենեդիկտ Գիմբերը՝ 8.9:
Հիշեցնենք, որ «Ռեգենսբուրգը» հաղթել է 3:2 հաշվով, 86 րոպե անցկացրած Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում