20:49  ,  18 դեկտեմբերի, 2017

Լիոնել Մեսին ստացավ Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստի եւ ռմբարկուի մրցանակները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար խաղացող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակին, որը իսպանական Marca-ի ընթերցողների քվեարկությամբ ստանում է Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված խաղացողը:

Ամեն շաբաթ ընթերցողներն առաջադրում են թեկնածուների, որոնցից լավագույնները դուրս են գալիս եզրափակիչ փուլ: Այնուհետեւ մրցանակի հասցեատիրոջը որոշում են փորձագետները:

Մեսին դարձավ ռեկորդակիր՝ 5-րդ անգամ ստանալով մրցանակը: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 4 անգամ է արժանացել այս մրցանակին:

Մեսին չորրորդ անգամ ստացել է նաեւ լավագուն ռմբարկուի մրցանակը՝ Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին խաղացող Ռաֆայել Մորենո Արանսադի Պիչիչիի անվան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում