19:51  ,  18 դեկտեմբերի, 2017

Նորայր Ասլանյան. Կարիերաս կշարունակեմ Հոլանդիայում

«Ալաշկերտից» հեռանալուց հետո վերադարձել եմ Հոլանդիա, ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Նորայ Ասլանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Պատրաստվում եմ կարիերաս շարունակել Հոլանդիայում: Հիմա մարզվում եմ առաջին դիվիզիոնը ներկայացնող թիմերից մեկի հետ, որի հետ հունվարին կկնքեմ պայմանագիր: Առայժմ չեմ կարող նշել, թե որ ակումբն է»,- պատմել է Նորայր Ասլանյանը:

Հիշեցնենք, որ ամռանը «Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքած 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով Հայաստանի առաջնությունում անցկացրեց ընդամենը երկու հանդիպում:

Մինչեւ «Ալաշկերտ» տեղափոխվելը Ասլանյանը հանդես է եկել հոլանդական «Գրոնինգենում», «Զվոլեում», «Էմենում», «Վիլեմ Երկրորդում», «Ալմերե Սիթիում» եւ «Տելստարում»: Հայաստանի ազգային հավաքականում Ասլանյանն անցկացրել է 8 հանդիպում:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում